տուն Լուրեր ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

317
0

dzyun2

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածին (տեսանելիությունը մոտ 500 մ) և Թալին-Մարալիկ ավտոճանապարհին առկա է մառախուղ:

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց (Սելիմ) լեռնանցքի որոշ հատվածներ, առկա է թանձր մառախուղ՝ խորհուրդ է տրվում երթևեկել միայն անվաշղթաների կիրառման դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here