տուն Լուրեր ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

197
0

06.10.13ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները և Վարդենյաց լեռնանցքը:

Երևան-Սևան ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում և «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here