տուն Լուրեր ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

214
0

06.10.13ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում, Թալին-Մարալիկ, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում առկա է մառախուղ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքի որոշ հատվածներ, առկա է թանձր մառախուղ:

Փակ է Դերեկ-Միջնատուն-Մելիքգյուղ ավտոճանապարհը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here