տուն Լուրեր ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն միասին հանրահավաք կհրավիրե՞ն

ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն միասին հանրահավաք կհրավիրե՞ն

206
0

hhk

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ ի պատասխան ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի այն հայտարարություններին, թե իշխող կուսակցությանը վստահում են, առաջարկեց, որպեսզի մոտակա տոներից մեկի ժամանակ ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն հանրահավաք հրավիրեն և պարզեն, թե ով որքան աջակից ունի.«Ես առաջարկում եմ մոտակա տոներից մեկը ազգովի նշենք միասին՝ հարակից հրապարակում, ու կտեսնենք, թե ում են շատ վստահում: Օրինակ հենց մեր սիրելի կանանց տոնը, եկեք կոչ անենք՝ հարակից հրապարակում միասին նշելու, ու կտեսնեք, թե ում են ավելի շատ վստահում»:

«Չկասկածես Այվազյան Վարդանի վրա, ես ասում եմ՝ Այվազյան Վարդանի վրա չկասկածես: Իսկ ՀՀԿ-ում իմ նմանները շատ են»,- համաձայնելով Լյովա Խաչատրյանի առաջարկին՝ հայտարարեց Վարդան Այվազյանըˋ ավելացնելով, որ իրենք հասարակության շրջանում ավելի մեծ աջակցություն ունեն:

Պատգամավոր Լյովա խաչատրյանը նկատեց, որ այս կառավարությանը, որը, Վերահսկիչ պալատի բնորոշմամբ, բյուջեի 70 տոկոսը գրպանել է, անհնար է վստահել, և այդ իսկ պատճառով, իրենք կողմնակից չեն կենսաթոշակային համակարգի ներդրմանը. «Դուք գողին ձեր գումարը կվստահե՞ք: Իհարկե չեք վստահի»,-ասաց Լյովա Խաչատրյանը:

Այս կապակցությամբ ՀՀԿ ներկայացուցիչ Վարդան Այվազյանը նկատեց, որ գումարները ոչ թե տրամադրվելու են կառավարությանը այլ միջազգային լուրջ կառույցներ են զբաղվելու այս ֆինանսական միջացներով: