Ազգային Ժողովի ոչ իշխանական ուժերի պատգամավորներ Արամ Մանուկյանը (ՀԱԿ) եւ Արմեն Ռուսատամյանը (ՀՅԴ) իրենց գնահատականն են տալիս՝ այսօր, Ազգային Ժողովում գազի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը ձայների մեծամասնությամբ մերժելուն: Հիշեցնենք, որ այն համատեղ առաջարկել էին ոչ իշխանական 4 ուժերը (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, Ժառանգություն), որպեսզի բացահայտեն գազի 300 մլն դոլար պարտքի առաջացման եւ գազի գնի բարձրացման պատճառները: