տուն Լուրեր ՀԺ. Մեր զինվորի սխրանքը

ՀԺ. Մեր զինվորի սխրանքը

90
0

1533208_580657812012452_1982148936_n

Ադրբեջանական մի քանի դիվերսիոն խմբեր հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ԼՂՀ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններով կեսգիշերին մոտ փորձել են ներթափանցել հայկական ԶՈՒ դիրքեր: Դիրքերում այդ պահին հերթապահող կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը նկատել է այդ խմբերից մեկի գործողությունը եւ անհավասար մարտի բռնվել: Դրա շնորհիվ հայկական ուժերը հնարավորություն են ստացել վերադասավորվել եւ արդյունավետ հակահարված տալ հակառակորդին: Այդ մարտում ծանր վիրավորված Արմեն Հովհաննիսյանը շարունակել է կռիվ տալ այնքան ժամանակ, որքան հնարավոր է եղել ֆիզիկապես եւ զոհվել է հենց մարտի դաշտում: Այս պատմությունը, թերեւս, մեկնաբանությունների կարիք չունի` 20-ամյա երիտասարդը կյանքի գնով պաշտպանել է իր երկրի սահմանը: Մեզ մնում է միայն փշաքաղվել եւ հպարտանալ մեր երկրի զինվորով: Մեր ունեցած տեղեկություններով, Արմենը զորակոչվել է Երեւանից եւ ընդամենը մի քանի ամսից նա պետք է զորացրվեր: Նրա ընտանիքը ապրում է Ավան թաղամասում: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով: Հայ-ադրբեջանական շփման գծի նշված հատվածում երեկ տեղի ունեցածի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: «ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և ադրբեջանական կողմին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը»,- երեկ այսպիսի հաղորդագրություն է տարածել ԼՂՀ պաշտպանության բանակը: Իսկ ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ այդ մարտից հետո ադրբեջանական կողմը դաշտում դիակներ չի թողել, բայց միեւնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ նրանք զոհեր եւ վիրավորներ ունեն: Ադրբեջանի ՊՆ-ն երեկվա դրությամբ այդ տեղեկությունը հրապարակավ ոչ հերքել է, ոչ էլ հաստատել:

Մանրամասնները <<Հայկական Ժամանակ>> օրաթերթի այսօրվա համարում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here