Աշտարակ քաղաքի բնակիչները վերջին շաբաթներին մի քանի անգամ ահազանգել են, որ ջրամատակարարման խնդիր ունեն: Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, սակայն, երեկ խուսափել է մեր թղթակցի հետ այս թեմայով զրուցել:
Անտոնյանն անցած նախագահական ընտրություններից առաջ ժողով էր հրավիրել` հորդորելով ընտրել Սերժ Սարգսյանին: Նա ժողովրդից համբերություն ու որոշակի ժամանակ խնդրեց: «…Որպեսզի կարողանամ էս քաղաքի համար մի քիչ ավելի շատ բան անել, պիտի լեզուս երկար լինի: Իսկ որ մեջքս թույլ եղավ, որ մեր արդյունքները վատ եղավ, քիչ եղավ, պատկերացնու՞մ եք իմ վիճակը…»,- ասել էր քաղաքապետը (գոյություն ունի տեսագրություն): Աշտարակում Սերժ Սարգսյանը պարտվեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Այնպես որ, Աշտարակի քաղաքապետը հիմա «մեջք չունի, լեզուն էլ կարճ է ու քաղաքի համար շատ բան անել չի կարող»: Ստացվում է՝ ջրի խնդիրն այս քաղաքում դեռ երկար չի լուծվի:
Գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը