տուն Լուրեր ՀԺ. Ասում են` եկել է

ՀԺ. Ասում են` եկել է

133
0

1533208_580657812012452_1982148936_n

Երեկ ողջ օրվա ընթացքում պաշտոնական լրահոսը որեւէ ձեւով չհուշեց` Սերժ Սարգսյանը վերադարձե՞լ է «կարճատեւ» արձակուրդից, թե` ոչ, թեեւ նախագահական նստավայրից, ինչպես եւ ՀՀԿ-ից, մեզ վստահեցնում էին, որ վերադարձել է:

Ոչ պաշտոնական վստահեցումները, պաշտոնական հաստատում չստացան, քանի որ Սերժ Սարգսյանի խոսնակ Արման Սաղաթելյանը շարունակում էր չպատասխանել մեր հեռախոսազանգերին: Թվում էր, թե Սարգսյանի աշխատանքային առաջին օրը երկշաբաթյա բացակայությունից հետո բավական բուռն պետք է անցներ, բայց նրա պաշտոնական կայքում եւս որեւէ տեղեկություն օրվա գրաֆիկից չհայտնվեց: Փոխարենը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը մեզ հայտնեց, որ Արթուր Բաղդասարյանն արդեն վերադարձել է արձակուրդից: Բաղդասարյանն ուղեկցում էր Սերժ Սարգսյանին Հարավային Կորեայում անցկացրած նրա արձակուրդի ընթացքում: Մնում է, արձակուրդից վերադառնա նաեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա արձակուրդում է գտնվելու մինչեւ հունվարի 22-ը ներառյալ:

Գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here