Մինչև 2014թ. մարտի 1-ը ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ Դուբայ մեկնող բոլոր գործարարներին առաջարկում է ձեռք բերել Habib բանկի կողմից թողարկվող չեկեր՝ յուրաքանչյուր երկրորդը ստանալով անվճար:
Երկար տարիներ արդյունավետորեն համագործակցելով Միացյալ Արաբական Էմիրություններում գործող Habib բանկի հետ` ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՆ իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում օգտվել ՄԱԷ HABIB BANK-ի լայն մասնաճյուղային ցանցից /http://aeb.am/arm/files/Habib%20branches.pdf/ և կանխիկացնել չեկերը առանց միջնորդավճարի:
Տեղեկացնում ենք նաև, որ ձեռք բերելով Habib բանկի չեկերը, ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ յուրաքանչյուր հաճախորդ հնարավորություն է ունենում.
• Ստանալ մինչև 50,000 ԱՄՆ դոլարին համարժեք դիրհամով թողարկված չեկեր
• մեկ չեկի առավելագույն գումարը կազմում է 40,000 ՄԱԷ դիրհամ.
• ՄԱԷ դիրհամ/ԱՄՆ դոլարի անփոփոխ բարձր փոխարժեք` 3.66: