«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը, ամփոփելով 2013 թվականի աշխատանքային տարին, հմուտ և գրագետ աշխատանքի, ցուցաբերած բարձր արդյունավետության և մասնագիտական պատրաստվածության համար՝ Բանկի գործադիր տնօրենի տեղակալներին, գլխավոր հաշվապահին և տեղակալին, ՄԳ վարչության պետին, ՏԿ վարչության պետին, ՏՏ վարչության աշխատակիցներին, Դիլինգ վարչության պետին, ՌՌԿ վարչության պետին հանձնել է անվանական պարգևներ:
Այս ամենը ևս մեկ անգամ հավաստում է, որ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ յուրաքանչյուր աշխատակից գտնվում է ղեկավարության ուշադրության կենտրոնում, և նվիրված ու արհեստավարժ աշխատանքը մշտապես գնահատվում է ըստ արժանվույն: