տուն Քաղաքական Միջազգային ՀԱՄԱՍ-ը Աբբասից պահանջել է դադարեցնել բանակցություններն Իսրայելի հետ

ՀԱՄԱՍ-ը Աբբասից պահանջել է դադարեցնել բանակցություններն Իսրայելի հետ

149
0

800px-Israel_and_Palestine_Peace.svg_

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը, որն ամբողջությամբ վերահսկում է Գազայի հատվածը, Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասից պահանջել է՝ դադարեցնել բանակցություններն Իսրայելի հետ: ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ ասվում է, որ իրենք երբեք չեն համաձայնի երկու պետություն երկու ժողովրդի համար սկզբունքի հետ և չեն հրաժարվի պաղեստինյան հողի գեթ մեկ թիզից:

«Մենք երբեք չենք համաձայնի «երկու պետություն» սկզբունքի հետ և պնդում ենք, որ պաղեստինյան ժողովրդի արդյունավետ միակ միջոցը և հողերի ազատագրումը հնարավոր են բոլոր միջոցներով, նախ և առաջ` զենքով»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ներկայում ԱՄՆ-ի միջնորդությամբ տեղի են ունենում  պաղեստինա-իսրայելյան բանակցություններ, որոնք կտևեն մինչև ամառ: Փորձագետները նշում են, որ արդյունքի հասնելու հնարավորությունները փոքր չեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here