Հարավաֆրիկյան Հանրապետությունում 29.6 կարատանոց յուրահատուկ կապույտ ադամանդ է հայտնաբերվել։ Հայտնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը։
Թանկարժեք քարը հայտնաբերվել է ՀԱՀ-ի մայրաքաղաք Պրետորիայի մերձակայքի այն հատվածում, որը պատկանում է Petra Diamonds լեռնահանքային ընկերությանը։
«Սա, անշուշտ, ամենահիասքանչ ադամանդն է, որ մենք երբևէ գտել ենք։ Նմանատիպ յուրահատուկ քարերը հիմնականում վաճառվում են առնվազն 2 մլն դոլարով՝ յուրաքանչյուր կարատի համար, այնպես որ այս քարը չափազանց մեծ գին ունի», — հայտնել է Petra Diamonds ընկերության գործադիր տնօրեն Յոհան Դիպենարը։