Araratnews.am-ի լրագրողին քիչ առաջ հաջողվեց պարզել, որ րոպեներ առաջ Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերման ենթարկվել ՀԱԿ 6 ակտիվիստ երիտասարդներ՝ Հայկ Պետրոսյանը, Սերգեյ Գասպարյանը, Դավիթ Վարդանյանը, Սարգիս, Անի եւ Արեգ Գեւորգյանները։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ակտիվիստները բերման են ենթարկվել նրա համար, որ մի քանի քրեական հետախուզության աշխատակիցներ հարձակվել են ակտիվիստների վրա այն ժամանակ, երբ նրանք փողոցում Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ են բաժանել:
Տեսանյութը zham.am-ի: