Այսօր՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Մալաթիա բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգել են, որ «ձախ ազդրի ներսային և դրսային մակերեսային ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննչական բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի և Վաղարշապատի ոստիկանապետ Արմեն Առաքելյանի գլխավորությամբ, պարզել է, որ այդ տղամարդը Երևանի բնակիչ, 35-ամյա Հարություն Զեյթունյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Փարաքարի վարչական շրջանում գործող «Էրուս» գիշերային ակումբի մոտից:
Մանրամասները shamshyan.com — ում: