Կովերի կաթնատվության քանակն անմիջական կապ ունի, թե ինչ սեռի է այդ կովի հորթը (հորթերը)։ Այս մասին հոդվածը հրապարակված է PLoS ONE գիտական ամսագրում։
Նման եզրակացության են եկել Հարվարդի համալսարանի գիտնականները, ովքեր ուսումնասիրել են 1.5 մլն կովերի 2.4 մլն կթման տվյալներ։ Ամերիկացի գիտնականները նշում են, որ իրենց հաջողվել է պարզել, որ կովերը, որոնք երինջ են ունեցել, 453 լիտրով ավելի շատ կաթ են տվել, քան նրանք, որոնք ձագեր չեն ունեցել կամ ունեցել են արջառ։
Գիտնականները կարծում են, որ երինջներին կաթի լրացուցիչ քանակն անհրաժեշտ է արագ աճի և բազմանալու համար։