տուն Լուրեր Կմասնակցի՞ Ժառանգությունը Մարտի 1-ի հանրահավաքին

Կմասնակցի՞ Ժառանգությունը Մարտի 1-ի հանրահավաքին

288
0

jarangutyun

Ինչպես արդեն հայտնի է, մարտի 1-ին, ժամը 15:00-ին Հայ Ազգային Կոնգրեսը հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո տեղի կունենա երթ: Այս հանրահավաքը խորհրդանշական է հատկապես այս օրերին, երբ խոսվում է ԱԺ ոչ իշխանական ուժերի միասնականության մասին: Այս կուսակցությունները ջանք չեն խնայում ցույց տալու համար, որ իրենք համախմբվել են հանուն հասարկության շահի և փորձելու են միասնական խնդիրներին լուծում տալ: Որքան սոցիալական խնդիրներն են կարևոր հասարակության համար, այնքան էլ կարևոր է 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցածի վերաբերյալ քաղաքական ուժերի միասնական տեսակետը: Այս կապակցությամբ AraratNews.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, պարզելու համար՝ արդյոք կուսակցության ներկայացուցիչները մասնակցելու են մարտի 1-ի հանրահավաքին: Պարոն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունը դեռ որևէ կուսակցության կողմից հրավեր չի ստացել. «Կուսակցությունը դեռևս պաշտոնական որևէ հրավեր չի ստացել, իսկ ինչ մնում է կուսակցության անդամներին, ապա նրանք ազատ են իրենց անհատական որոշումներում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` ավելացնելով, որ ինքը դեռևս չի որոշել  մասնակցելու է մարտի 1-ի հանրահավաքին, թե ոչ :