տուն Քաղաքական Միջազգային Կլիչկոն հանդարտեցրել է ցուցարարներին ու գնացել Յանուկովիչի հետ բանակցությունների

Կլիչկոն հանդարտեցրել է ցուցարարներին ու գնացել Յանուկովիչի հետ բանակցությունների

132
0

1345941

«ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն համաձայնության է եկել Գրուշևսկու փողոցում դիմակայող ցուցարարների և ոստիկանության միջև: Այս մասին հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:

Ընդդիմադիրն ասել է, որ այժմ գնում է նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որպեսզի համաձայնեցնի հունվարի 16-ին ստորագրված օրենքները չեղյալ հայտարարելու մասին, ինչպես նաև Ուկրաինայի կառավարության, Ներքին գործերի նախարարության հրաժարականի և Գերագույն Ռադային արտահերթ ընտրությունների մասին:

Կլիչկոն ցուցարարներին կոչ է արել՝ չգրոհել իրավապահների վրա, քանի դեռ չեն ավարտվել բանակցությունները: Կլիչկոն նաև ասել է, որ համաձայնության է եկել «Բերկուտի» հետ, որ նրանց կողմից էլ հարձակում չլինի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here