Ուկրաինական ընդդիմությունը շարունակում է պահանջել, որպեսզի պետությունը վերադառնա 2004 թվականի Սահմանդրությանը, որն ընդունվել էր «նարնջագույն հեղափոխությունից» հետո։
Խորհրդարանում երկար քննարկումներից հետո, «ՈՒԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ուղևորվել է դեպի Բանկովայա փողոց, որտեղ գտնվում է նախագահական նստավայրը։ Այստեղ նա պահանջելու է հանդիպում կազմակերպել նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, ինչպես նաև պահանջել 2004 թվականի Սահմանադրության վերականգնումը, որը նախատեսում է կիսանախագահական հանրապետական կարգեր։
Ընդդիմությունը կարծում է, որ պետք է չեղյալ հայտարարվեն գործող Սահմանդրությամբ նախագահին տրվող «բռնապետական լիազորությունները»։