տուն Քաղաքական Միջազգային Կլիչկոյին պարտավորեցրել են խոստովանել՝ ունի՞ արդյոք ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն

Կլիչկոյին պարտավորեցրել են խոստովանել՝ ունի՞ արդյոք ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն

122
0

klichko1

Կիեւի Տարածաշրջանային վարչական դատարանը «Ուդառ» կուսակցության նախագահ Վիտալի Կլիչկոյին պարտավորեցրել են խոստովանել՝ ունի՞ նա մշտական բնակության իրավունք ԱՄՆ-ում եւ Գերմանիայում, թե ոչ։

Ինչպես նշվում է դատական որոշման մեջ, ավելի վաղ, «Բատկիվշինա» ֆրակցիայի Օդեսսայի շրջանային խորհրդի պատգամավոր Վասիլի Զադորոժնյուկը դիմել էր դատարան, հայցով, որպեսզի Կլիչկոն տեղեկատվություն ներկայացնի՝ ունի՞ նա մշտական բնակության իրավունք ԱՄՆ-ում եւ Գերմանիայում, թե ոչ։- Հաղորդում է ИТАР-ТАСС-ը հղում կատարելով տեղական զլմներին։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ կիեւում գրոհայինները իրենց ներկայությունից ազատել են Ուկրաինայի արդարադատության եւ էներգետիկայի նախարարությունների շենքերը։ Այժմ երկու նախարարություններն էլ վերադարձել են բնականոն աշխատակարգին։
Ավելի վաղ, Կլիչկոյի խնդրանքներին՝ ազատել շենքերը, նրանք չէին արձագանքում։

Ապստամբները շարունակում են պահել Գրուշեւսկու փողոցը, որտեղ անցաթղթային ռեժիմ են սահմանել։ Այստեղով կարող են անցնել միայն լրագրողները եւ բժշկական անձնակազմի աշխատակիցները։
Հրապարակում այժմ հաշվվում է շուրջ 2000 մարդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here