Ուկրաինացի ցուցարարները Կիևում բարձրացել են «Դինամո» մարզադաշտի յարուսի վրա և այնտեղից «մոլոտովյան կոկտեյլներ» են նետում ոստիկանական զորքերի վրա, ովքեր պահպանում են կառավարական թաղամասի անվտանգությունը։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», իրավապահները ստիպված են եղել նահանջել։
Նշվում է, որ ցուցարարներն այս պահին դեպքի վայր են բերում շշեր՝ լցված բենզինով։ Ի պատասխան այս գործողությունների՝ իրավապահները օգտագործում են լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։