Քիչ առաջ ուկրաինական լրատվամիջոցները հաղորդել են, որ Եվրամայդանում զոհերի թիվը հասել է 3-ի: «Ուկրաինսկայա պրավդա»-ն հաղորդում է, որ նրանցից երկուսը մահացել են հրազենային վերքերից, մեկը վայր է ընկել բարձրությունից: Առայժմ հայտնի չէ, թե իրականում ինչից է մահացել Եվրամայդանի հայազգի ակտիվիստ Սերգեյ Նիգոյանը:
Բացի այդ, նույն աղբյուրի համաձայն` Կիևում այս գիշեր առևանգվել է 50 մարդ: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Կիևի կենտրոնում անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ միջոցառումներ` հասարակական կարգը պահպանելու համար: «Կիևում վերջին ժամերի իրադարձությունները վկայում են ծայրահեղական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից իրավապահների և խաղաղ բնակիչների նկատմամբ ագրեսիայի ավելացման մասին»,- ասվում է հայտարարության մեջ: