Եվրոմայդանում բժշկական օգնության համակարգող Օլեգ Մուսիյը հայտարարել է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցած բախումների արդյունքում շուրջ 1500 տուժած մարդ է դիմել բուժօգնություն ստանալու համար։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
Համակարգողի խոսքերով, դիմողների 80%-ի խնդիրները կապված են եղել ձեռքերի,ոտքերի և երեսի հետ։
Մուսիյը նաև մտահոգություն է հայտնել, որ այս պահին Եվրոմայդանի բժշկական ծառայության և պետական բժշկական հաստատությունների միջև համագործակցությունն այդքան էլ սերտ չէ։