Կիևի Բեսարաբիայի հրապարակում Լենինի քանդված արձանի տեղում դրվել է «ոսկե» զուգարանակոնք, որը խորհրդանշում է Ուկրաինայում մեծ չափերի հասնող կոռուպցիան։ Այս մասին հաղորդում է uapress.info պորտալը։
«Ոսկե» զուգարանակոնքի տեղադրումն իրականացվել է 30 «եվրոմայդանցիների» կազմակերպած ակցիայի շրջանակներում։ Նոր «արձանի» համար օգտագործվել է սովորական զուգարանակոնք՝ պատված դեղին ներկով։
Այս քայլով ընդդիմադիրներն իրենց բողոքն են հայտնում այն պատգամավորների գործունեության վերաբերյալ, ովքեր «պարբերաբար ընդունում են հակաժողովրդական, հակասահմանադրական, սակայն իրենց գրպանի համար շահավետ օրենքներ»։