Ֆրանսիայում Բեատրիս Բուրժ անունով ակտիվիստը 5 օր շարունակ հացադուլ է անում Փարիզի կենտրնում: Նա պահանջում է նախագահ Ֆրանսուա Օլանդի հրաժարականը: Բուժը որպես բողոքի նշան՝ հացադուլն անում է փողոցում: Սկզբում նա վրան էր տեղադրել Էյֆելյան աշտարակի մոտ: Իսկ ներկայում նա տեղափոխվել է Ֆրանսիայի խորհրդարանի մոտ գտնվող նստարանի վրա:
Բեատրիս Բուրժը հայտնի է ավանդույթների համար իր պայքարով: Նա գլխավորում է «Ֆրանսիական գարուն» աջակողմյան շարժումը, որը հանդես է գալիս նույնասեռականների ամուսնություններն օրինականացնելու դեմ: Ներկայում Բուրժը ցանկանում է հասնել Օլանդի հրաժարականին: Ըստ կնոջ` այդ գործընթացը կարող է նախաձեռնել միայն խորհրդարանը: Քանի դա չի նախաձեռնվել, կինը շարունակելու է հացադուլը: