Հնդկական Արևմտյան Բենգալիա նահանգից մի կին ենթարկվել է խմբակային բռնաբարության՝ գյուղի ծերունական խորհրդի հրամանով, ովքեր դժգոհ են եղել նրա՝ ամուսնու հետ ունեցած հարաբերություններից: Այս մասին հաղորդում է BBC-ն:
20-ամյա կինը ներկայում գտնվում է հիվանդանոցում` ծայրահեղ վիճակում: Բռնաբարությանը մասնակցել են 12 հոգի: Ձերբակալվածների մեջ է նաև գյուղի խորհրդի ղեկավարը:
Ծերունիները դժգոհ են եղել, որ տուժածը և նրա ընկերը պատկանել են տարբեր ցեղախմբերի: Նրանց տուգանել էին «հանցավոր սիրավեպի» համար, սակայն աղջկա ընտանիքը չի կարողացել մուծել տուգանքը, ինչից հետո բռնաբարության որոշում է կայացվել` որպես պատիժ: