տուն Քաղաքական Միջազգային Կինը դատի է տվել ռեստորանին՝ այրված լեզվի համար

Կինը դատի է տվել ռեստորանին՝ այրված լեզվի համար

118
0

12-05-28-chicken-noodle-soup-tim-hortons-2-e1351449327622

Կանադայի Քվեբեկ նահանգի բնակչուհին $69,455  հայտ է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ռեստորանի և շահել այն։ 58-ամյա կանադուհին Tim Hortons ռեստորանին դատի է տվել՝ պնդելով, որ 1998 թվականին կարտոֆիլի ապուրի տաք գդալը հանգեցրել է երկարատև բուժման այն բանից հետո, երբ այրել է իր լեզուն, ինչի հետևանքով ինքը կորցրել է համի զգացողությունը, տառապել է ընկճախտից, կորցրել է աշխատունակությունը։ Այս մասին հաղորդում է The National Post-ը։

Չնայած ռեստորանի փաստաբանները պնդում էին, որ ապուրի ջերմությունը եղել է նորմայի սահմանում, դատարանը որոշել է, որ մինչև 2004 թվականը ռեստորաններում ապուրների ջերմության ստուգման փորձը եղել է անկատար։ Դատարանը որոշել է, որ 10 տարվա դատական նիստերի համար կնոջը պետք է տրվի դատական ծախսերի՝ 36.121 հազար դոլարի, իսկ առողջությանը վնաս հասցնելու համար՝ 33.333 դոլարի փոխհատուցում։