տուն Քաղաքական Միջազգային Կիեւում ռուսական սպեցնազ չկա. ՌԴ դեսպանատուն

Կիեւում ռուսական սպեցնազ չկա. ՌԴ դեսպանատուն

241
0

47623_1385909449

Լուրերն այն մասին, թե Կիեւում գտնվում են ռուսական հատուկջոկատայիններ, Ուկրաինայում ՌԴ դեսպանատունը պրովոկացիա է համարել։ Նա ժխտել է ուկրաինական զլմների կողմից տարածած տեղեկատվությունը, թե Ուկրաինա են ժամանել ռուսական հատուկ նշանակության զորքերը։
«Կապված ուկրաինական որոշ զլմների տարածած ապատեղեկատվության հետ, թե իբր Կիեւ են բերվել ռուսական հատուկ նշանակության զորքեր, ՌԴ դեսպանաիան մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը եւ սադրանք է»,- ՌԴ դեսպանատան հայտարարությունից մեջբերում է Ինտերֆաքսը։
Նրանք հույս են հայտնել, որ զլմները ավելի աչալրջություն եւ զգոնություն պետք է ցուցաբերեն նման տեղեկություններ տարածելուց, եւ բոլորին կոչ են արել առավելագույնս պատասխանատվություն ունենալ յուրաքանչյուր հայտարարությունից առաջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here