Ուկրաինայի մայրաքաղաքում շարունակվող ընդդիմադիրների եւ իրավապաշտպան մարմինների միջեւ բախումների հետեւանքով տուժածների թիվն անցնում է 100-ը։ Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Ներկա պահին ցուցարարների քանակը զգալիորեն պակասել է։ Տարբեր գնահատականներով՝ այն կազմում է 2000-ից մինչեւ մի քանի հարյուր մարդ։ Բերկուտները դեռ շարունակում են հսկողությունը Գերագույն Ռադայի մոտ՝ Գրուշեւսկու փողոցում եւ Մարիինսկու պուրակի մոտ։
Բացի դրանից, անվտանգության միջոցներն ուժեղացվել են Ուկրաինայի նախագահի նստավայրի եւ Կառավարության տան շրջակայքում։
Այսօր լուսադեմին, իրավիճակը Կիեւում համեմատաբար կայունացել էր։ Հիշեցնենք, որ երեկ ավելի քան 10 հոգի ձերբակալվել էին՝ Կիեւի կենտրոնում անկարգություններ հրահրելու եւ կատարելու համար։