տուն Լուրեր Կենսաթոշակային բարեփոխմամբ մեզ «փտած խնձոր» են ուզում ուտեցնել

Կենսաթոշակային բարեփոխմամբ մեզ «փտած խնձոր» են ուզում ուտեցնել

226
0

kutakayin_avto_01

Բացարձակ անհասկանալի է պետական կառավարման տեսակետից, թե նախագահը ինչ է մտածում, եւ ակնհայտորեն պետական կարեւորագույն մարմինները երկրում պլանավորված անարխիա են ստեղծում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը` անդրադառնալով կուտակային կեսնաթոշակների վեաբերյալ ՍԴ-ի որոշմանն ու Կենտրոնական Բանկի հայտարարությանը:
«Ես չեմ պատկերացնում որեւէ երկիր, որտեղ ՍԴ-ն որոշում է ընդունում, հետո նախարարություններն ու ԿԲ-ն ասեն՝ մի կատարեք այդ որոշումը, ու երկրի բարձրագույն պաշտոնյանˋ նախագահը, նեյտրալ է մնում»,-ասում է Վարդանյանը:
Նա նշում է, որ պետական մարմինները իրենց ոչ ողջամիտ վարքով ժողովրդին հանում են փողոց եւ այնպես է ստացվում, որ «ընդդիմության բացակայության պայմաններում ֆինանսական բլոկի կառույցները զբաղվում են Եվրամայդանի կազմակերպմամբ»:
«Այդ ռեֆորմը անցկացնելը կարող է պայթեցնել սոցիալական վիճակը երկրում: Այն տղաները, որոնք որ դեմ են կենսաթոշակային համակարգին, սկսել են ընդդեմ հինգ տոկոսի շարժումը, այնքան խելոք են, որ իրենք մնում են իրենց պահանջների շրջանակում, չեն գնում իշխանափոխության լոզունգների տակ: Նրանք գնում են իրենց խնդրի լուծմանը, թե չէ, հակառակ դեպքում ամբողջ սոցիալական բողոքը կգնար հակապետական ուղղությամբ»,-ասում է Վարդանյանը:
Նա կարծում է, որ կենսաթոշակային բարեփոխումն ընդհանրապես շատ լավ բան է, սակայն այն, ինչ ուզում են մտցնել ու կիրառել Հայաստանում բովանդակային իմաստով նույնն է, որ «մեզ փտած խնձոր են ուզում ուտացնել, բայց ասում են՝ գիտեք խնձորը ինչ լավ բան է»:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ ՍԴ-ի եւ կառավարման մարմիննների միջեւ այս արտաքուստ հակամարտությունը երկքողարկված ու պայմանավորված է նրանով, որ կա  կենսաթոշակային համակարգը մտցնելու ստրատեգիական որոշում:

«Բայց քանի որ տեսան բողոքի լուրջ ալիք է բարձրանում եւ ամենավտանգավոր զանգվածն է դուրս գալիս փողոցˋ երիտասարդությունը, որոշեցին քաղաքական տեխնոլոգիա կիրառեն: ՍԴ-ի որոշումը տիպիկ գագիկհարությունյանական որոշում է: Երկիմաստություն, բազմիմաստություն: Դա տիպիկ մեր Սահմանադրական դատարանի ոճն է այդպիսի որոշում կայացնելը»,- ասում է քաղտեխնոլոգը:
Նա հավելում է, որ ՍԴ-ի որոշմամբ գոլորշի է բաց թողնվելˋ ժամանակ շահելու, ակտիվ զանգվածի մեջ երկիմաստ վիճակ ստեղծելու, ակտիվության սուր պահը մեղմացնելու համար: