տուն Լուրեր Կարմիր խաչի կոմիտեն այցելել է Հակոբ Ինջիղուլյանին

Կարմիր խաչի կոմիտեն այցելել է Հակոբ Ինջիղուլյանին

204
0

arm137821802989

Երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեիˋ ադրբեջանական գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ: Այս մասին Araratnews.am-ին հայտնում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայկական գրասենյակիˋ հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Ամատունին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամները այցելել են մեր ռազմագերուն, փոխանակել են ընտանեկան բովանդակության նամակներ: Այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, եւ մեր գործընկերները Բաքվում մշտապես աշխատում են Ադրբեջանի իշխանությունների հետ նրան վերաբերվող բոլոր հարցերի շուրջ»,-ասում է Ամատունին:

Հիշեցնենք, որ 1991թ-ին  ծնված շարքային զինծառայող Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը գերի էր ընկել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը` ժամը 3:00-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ժամանակ:

 

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here