«Կարգին սերիալ»-ից հայտնի դերասան Հայկ Մարությանը եւ «Նոր հայեր» КВН-ից Արտակ Գասպարյանը Երևանի սոցիալապես անապահով 200 քաղաքացիների ուղիղ մեկ տարի ուտելիքով կաջակցեն, այս մասին հաղորդում է Aravot.am-ը:
Ծրագիրը սկսել է այս տարեսկզբից և իրականացվում է Քանաքեռում և Հույսի Ավանում: Հայկ Մարությանի խոսքով, շրջիկ ճաշարանը իրենց միջոցներով են կազմակերպել:
«Հայաստանում ստեղծվել է այնպիսի վիճակ, որ շատ քաղաքացիներ, ընտանիքներ օրվա հացի խնդիր ունեն լուծելու» — ասել է Հայկ Մարությանը:
Շարունակությունը կարդացեք այստեղ։