տուն Սպորտ Կասիլյասի նոր ռեկորդը՝ մադրիդյան ակումբում

Կասիլյասի նոր ռեկորդը՝ մադրիդյան ակումբում

177
0

42

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը «չոր սերիայի» նոր ռեկորդ է սահմանել «արքայական» ակումբում։ Արդեն տեղեկացրել ենք, որ Մադրիդի «Ռեալը» դուրս է եկել Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ՝ առավելության հասնելով «Էսպանյոլի» նկատմամբ։

Քառորդ եզրափակիչում Կասիլյասն անառիկ է պահել իր դարպասը (1։0), ինչի արդյունքում նա արդեն 8 խաղ շարունակ թույլ չի տալիս մրցակիցներին գրավել իր դարպասը։ Կասիլյասի չոր սերիան արդեն կազմում է 682 րոպե։ Վերջին անգամ Իսպանիայի հավաքականի դարպասապահը գնդակ է բաց թողել 2013 թվականի նոյեմբերի 27-ին։ Հիշեցնենք, որ մարդիդյան ակումբում Կասիլյասը հանդես է գալիս երկու մրցաշարերում՝ Իսպանիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here