տուն Սպորտ Կասիլյասը, հնարավոր է, կարիերան շարունակի Նապոլիում

Կասիլյասը, հնարավոր է, կարիերան շարունակի Նապոլիում

195
0

Iker-Casillas-Real-Madrid-iker-casillas-33276589-500-521

Մադրիդի «Ռեալի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը, հնարավոր է, տեղափոխվի իտալական «Նապոլի»: Այս մասին հաղորդում է Fichajes-ը:

Այս տարի միայն Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթի խաղերում խաղադաշտ դուրս եկած 32-ամյա դարպասապահը մտադիր է այս մրցաշրջանի ավարտից հետո լքել «արքայական» ակումբը: Այս տարբերակը մասնագետները հավանական են համարում, քանի որ նախկինում երկու ակումբների միջև հաստատվել են գործընկերային լավ հարաբերություններ, մասնավորապես Իսպանիայից Իտալիա են տեղափոխվել «Ռեալի» ֆուտբոլիստներ Խոսե Կալյեխոնն ու Գոնսալո Իգուաինը:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում  Կասիլյասը մասնակցել է 6 խաղի` բաց թողնելով 4 գնդակ, ինչպես նաև` Իսպանիայի գավաթի 7 խաղի` իր դարպասը պահելով անառիկ: