Կապսի ջրամբարի շինարարական աշխատանքները առաջիկայում կսկվեն՝ գերմանական KFW բանկի վարկային միջոցներով, իսկ Վեդիում հետազոտական աշխատանքներ են կատարվում ջրամբար կառուցելու համար՝ ֆրանսիական զարգացման գործակալության միջոցներով: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այդ ֆինանսական միջոցները արտոնյալ վարկեր են, իսկ նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են դրամաշնորհներով: Ըստ Անդրեասյանի՝ ևս երկու ջրամբարաշինարարական ծրագրեր կան:
«Մեկը հենց այս՝ Բաղրամյանի տարածաշրջանում «Սելաֆ-Մաստարա» սելաֆատարի հունում կազմակերպվող ջրամբարի շինարարության ծագիրն է, երկրորդը՝ Եղվարդի անավարտ ջրամբարի կառուցման շինարարական ծրագիրը: Այս պահին Հայաստանում է գտնվում Քուվեյթի զարգացման հիմնադրամի առաքելությունը, և բանակցություններ են ընթանում: Հույս ունեմ, որ մինչև փետրվարի առաջին տասնօրյակի ավարտը դրական արդյունքներ կարձանագրենք առաջինի հարցոմ»,- ասաց Ա. Անդրեասյանը՝ հավելելով, որ Եղվարդի ջրամբարի հարցով էլ Հայաստանը դիմել է Ճապոնիայի կառավարությանը, և փետրվարի 2-ին սպասվում է համապատասխան պատվիրակության ժամանում Երևան: