տուն Լուրեր Կառավարությունը որոշել է, թե Սահմանադրական դատարանը ինչ պետք է որոշի

Կառավարությունը որոշել է, թե Սահմանադրական դատարանը ինչ պետք է որոշի

276
0

Tigran-Sargsyan.AJ032

Փաստորեն ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները կառավարության համար որևէ  նշանակություն չունեն և Տիգրան Սարգսյանի գլխավորած հիմնարկը շարունակում է գործել այնպես՝ ինչպես ցանկանում է:
Սահմանադրական դատարանի, կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ նոր օրենքի կասեցումըˋ պարզվում է ոչ մի նշանակություն չունի: Կառավարությունը, Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ոտնատակ անել Սահմանդրական դատարանին՝ իր համարյա թոշակի գնացող նախագահով հանդերձ: Այս օրերին շարունակվում են տարբեր հեռուստաընկերություններով նոր օրենքին վերաբերող գովազդների ցուցադրումը: Միանգամայն հասկանալի է, որ այդ գովազդները անվճար չեն ցուցադրվում, քանի որ հեռուստաընկերությունները պետական չեն և հետապնդում են իրենց բիզնես շահերը: Հայտնի է նաև, որ այն հեռուստաընկերություններով, որով ցուցադրվում են այդ գովազդները, բավականին կլորիկ գումար են պահանջում մեկ րոպեանոց գովազդի համար:

Այս հանգամանքը գալիս է ապացուցելու, որ ամեն դեպքում, օրենքը հակասահմանադրական չի ճանաչվի, և մարդկանց թալանը 100 տոկոսանոց «օրինական» դաշտում է գտնվելու: Հակառակ դեպքում, ինչպես կարելի է բնութագրել այս հանգամանքը, որ Սահմանդրական դատարանը դեռևս որոշում չի կայացրել օրենքի վերաբերյալ, եւ կառավարությունը շարունակում է գովազդել այն՝ դրա վրա մեծ գումարներ ծախսելով: Հետևաբար, կարելի է վստահ ասել, որ Կառավարությունը որոշել է, թե Սահմանադրական դատարանը ինչ պետք է որոշի: