Այսօր Ուկրաինայի կառավարությունը ներկայացել էր Գերագույն Ռադա, որտեղ մեկնարկել է երկրի խորհդարանի գարնանային նստաշրջանը։ Սակայն նիստը երկար չի տևել՝ դահլիճում տեղի ունեցած մի քանի միջադեպերի պատճառով։
Ընդդիմության բուռն դժգոհության պատճառ է դարձել իշխող «Ռեգիոնների կուսակցության» ֆրակցիայի ղեկավարը, ով ելույթ է ունեցել ռուսերենով, ինչից հետո պատգամավորները սուլել են նրան։
Որպես բողոքի նշան, կառավարությունը լքել է դահլիճը ընդդիմադիրների՝ «մարդասպաններ» վանկարկումների ներքո։