տուն Տնտեսական Կապահովվի պետական նպաստների համակարգի բնականոն կիրառումը

Կապահովվի պետական նպաստների համակարգի բնականոն կիրառումը

223
0

1106

ՀՀ կառավարությունն այսօր սահմանել է, որ պետական նպաստների բնագավառի ՀՀ կառավարության լիազորած մարմինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է: Նույն որոշմամբ հաստատվել են ընտանիքների անապահովության գնահատման, այդ համակարգում հաշվառվելու կարգերը, ՀՀ բնակավայրերի ցանկը` ըստ ընտանիքների անապահովության գնահատման վրա ազդեցության գործակցի արժեքների, անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամտի հաշվարկման կարգը, ընտանեկան կամ սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության նշանակման և վճարման, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նշանակման և վճարման, այդ նպատակներով ՀՀ պետբյուջեից միջոցների հատկացման կարգերը և մի շարք այլ դրույթներ, որոնց կիրառմամբ կապահովվի պետական նպաստների համակարգի բնականոն ընթացքը:

Հաջորդ որոշմամբ գործադիրը սահմանել է, որ ՀՀ 2014թ. պետբյուջեով «Կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին վճարվում են ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը, հրատապ օգնությունը` ընտանիքում երեխայի ծննդյան, երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքում տրվող միանվագ հրատապ օգնություն և եռամսյակային հրատապ օգնություն: Այս երկու որոշումներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, դրանց գործողությունը տարածվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here