Ցյուրիխի համալսարանի մի խումբ գիտնականներ փորձի միջոցով ապացուցել են, որ հաջողակ տղամարդիկ կանանց աչքերում ավելի գեղեցիկ են երևում, քան նրանք, ովքեր պակաս հաջողակ են։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Կանանց խնդրել են գնահատել 2012 թվականի Տուր դե Ֆրանս հեծանվավազքի 80 մասնակիցների հմայչությունը։ Պարզվել է, որ կանայք ավելի բարձր գնահատականներ են տվել այն մարզիկներին, որոնք ավելի լուրջ արդյունքներ ունեն։ Գիտնականները կարծում են, որ տղամարդու ֆիզիկական հաջողությունները նկատելու ունակությունը մարդը ժառանգել է իր նախնիներից։
Միաժամանակ պարզվել է, որ այն կանայք, որոնք հակաբեղմնավորիչներ են օգտագործում, այդ ունակությունն ավելի թույլ է արտահայտված։