տուն Uncategorized Կանադացիները հերթական ոսկին են նվաճում, այս անգամ` շորթ-թրեքում. Սոչի 2014

Կանադացիները հերթական ոսկին են նվաճում, այս անգամ` շորթ-թրեքում. Սոչի 2014

156
0

Sochi Olympics Short Track Speedskating

Սոչիի ձմեռային օլիմպիադայում մեդալների առաջին հավաքածուն խաղարկեցին շորթ-թրեքիստները:

Տղամարդկանց 1500 մետր մրցատարածությունում օլիմպիական հերթական ոսկին է նվաճել կանադացի Շարլ Ամլենը, ով զբաղեցրել է առաջին հորիզոնականը (2:14.985): Սա Ամլենի երրորդ օլիմպիական ոսկին է: Երկու անգամ Ամլենը հաղթել էր Վանկուվերիի օլիմպիական խաղերում՝ 2010 թվականին:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է չինացի մարզիկ Տյանյու Հանը (2:15.055), երրորդը՝ ռուսաստանցի Վիկտոր Անն է (2:15.062):