տուն Քաղաքական Միջազգային Կանադան 15 մլն դոլար է հատկացնելու Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման համար

Կանադան 15 մլն դոլար է հատկացնելու Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման համար

130
0

140122110706-01-syria-0122-horizontal-gallery

Կանադան որպես օգնություն 15 մլն դոլար է տրամադրելու Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման կազմակերպմանը։ Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը Հորդանանի տարածքում գտնվող սիրիացի փախստականների Զաատար ճամբար կատարած այցելության ժամանակ։

Հարփերը նշել է, որ Կանադայի կառավարությունը դաշնակիցների հետ միասին ջանք չի խնայելու քիմիական զենքի բոլոր պաշարները ոչնչացնելու համար։

Վերոնշյալ գումարից 10 մլն դոլարը հատկացվելու է ՄԱԿ-ի Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, իսկ մնացած 5 միլիոնը՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությանը, որը տրամադրել է «Քեյփ Ռեյ» հատուկ տեխնիկան, որի վրա էլ նախատեսվում է ոչնչացնել 500 տոննայի հասնող քիմիական վտանգավոր նյութերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here