տուն Քաղաքական Միջազգային Կանադան արգելել է ցուցարարների ճնշմանը մասնակից ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը

Կանադան արգելել է ցուցարարների ճնշմանը մասնակից ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը

241
0

717

Կանադայի կառավարությունը որոշում է կայացրե՝լ արգելել ուկրաինացի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը Կանադայի տարածք։ Դա պայմանավորված է Կիևում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով։ Այս մասին հաղորդում է CBS-ը։

«Մենք սահմանափակումներ ենք մտցրել, որոնք անմիջապես սկսել են գործել։ Դրանք նախատեսված են ուկրաինացի առանցքային պաշտոնյաների համար, ովքեր պատասխանատու են ճնշումների և բողոքավորների ձայները խլացնելու համար»,- ասել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հարցերով նախարար Քրիս Ալեքզանդերը։

Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բեիրդն աջակցել է իր գործընկերոջն այս հարցում՝ Ուկրաինայի իշխանություններին զգուշացնելով հետագա պատժամիջոցների մասին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here