տուն Քաղաքական Միջազգային Կանադական Վանկուվերիում որպես երեխայի ծնողներ ճանաչվել են 3 հոգի

Կանադական Վանկուվերիում որպես երեխայի ծնողներ ճանաչվել են 3 հոգի

254
0

3parents

Կանադական Վանկուվերիում  որպես երեխայի ծնողներ ճանաչվել են 3 հոգի, հաղորդում է The National Post-ը։ Սա առաջին դեպքն է, երբ երեխայի ծննդյան վկայականում նշվում են ծնողների երեք անուններ։ Դա հնարավոր է դարձել նոր ընդունված օրենքի շնորհիվ։

Հաղորդվում է, որ աղջիկը հանդիսանում է  լեսբիական զույգի եւ նրանց ընկերոջ երեխան։ Վանկուվերիում սա առաջին դեպքն է, երբ առանց դատական միաջամտության, որպես երեխայի ծնողներ են ճանաչվում միաժամանակ երեք հոգի։

Կին-ամուսինները ցանկացել են, որ երեխան ունենա ոչ թե դոնոր, այլ իսկական հայր. «Մենք ցանկացել ենք, որ մեր երեխաներն իմանան, թե ինչպես են նրանք կենսաբանորեն ստեղծվել եւ նրանք  սիրեն մեծ ընտանիքի գաղափարը»,-  մեջբերում է The National Post-ը ծնողներից մեկի՝  խոսքերը։

Բրիտանական Կոլումբիա մարզի նոր օրենսդրությունը թույլ է տալիս երեխային ունենալ մինչեւ չորս օրինական ծնող։