Տեխասում գտնվող կահույքի խանութի սեփականատերը խոստացել էր, որ եթե ամերիկյան ֆուտբոլի եզրափակչում Սիեթլը հաղթի Դենվերին, ապա ինքը պատրաստ է հետ վերադարձնել գնումների բոլոր գումարները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ցավոք, գործարարը ստիպված է լինելու վերադարձնել շուրջ 7 մլն դոլար, քանի որ Սիեթլը 43։8 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Մաք Դոշակ ածականն ունեցող վաճառականն, այդուհանդերձ, ուրախ է այս ելքի համար, քանի որ սա լուրջ գովազդ էր իր ընկերության համար։ Չնայած, ըստ գործարարի, «հաշվապահը կաթվածահար էր լինում այս ելքից հետո»։