Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում այս տարի շարունակվում է խոզի ժանտախտի համաճարակը (A/H1N1), ինչի հետևանքով արդեն մահացել է մինչև 65 տարեկան 147 մարդ։ Այս մասին ասվում է նահանգի առողջապահության վարչության հաղորդագրության մեջ։
Վարչության ներկայացուցիչ Ջեյմս Վատայի խոսքերով՝ համաճարակը շարունակվում է, իսկ զոհերի թիվը կարող է աճել։ Իրավիճակը բարդանում է այն պատճառով, որ «խոզի գրիպով» հիվանդանում են ֆիզիկապես առողջ մարդիկ։ Նա կոչ է արել բնակչությանը համապատասխան պատվաստում ստանալ բուժհաստատություններում։