ԱՄՆ-ի ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերը հաստատել է այն տեղեկությունը, որ ԿԺԴՀ-ն ակտիվացրել է իր միջուկային ծրագրի զարգացման նպատակով մեկնարկած աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը։
Ամերիկյան հետախուզության ունեցած տվյալներով, ԿԺԴՀ-ի ղեկավարությունը ակտիվացրել է ուրանի հարստացման աշխատանքները Յոնբենեում գտնվող միջուկային օբյեկտում, ինչպես նաև կրկին գործարկել է 2007 թվականին փակված պլուտոնային ատոմային ռեակտորը։
Համապատասխան տեղեկությունը հաստատել է նաև Հարավային Կորեայի արտաքին հետախուզությունը։