Բրազիլացի գիտնականները պարզել են, որ ծխելը հանգեցնում է ծուլության: Մի շարք բարդ հետազոտություններից հետո նրանք ապացուցել են, որ մարդիկ, ովքեր ամեն օր օգտագործում են նիկոտինի որոշակի չափաբաժին, քիչ են շարժվում` նախընտրելով լիակատար թուլացումը: Այս մասին հաղորդում է Globalscience-ը:
Մեկ շաբաթվա ընթացքում 50 ծխողների և 60 չծխողների վրա տեղադրվել էին սարքեր, որոնք հաշվում էին, թե օրական քանի քայլ են նրանք կատարում: Շարժվելու ցանկության բացակայությունը գիտնականները բացատրել են թոքերի աշխատանքով: Բացի այդ, գիտնականներն անցկացրել են հարցում, որի արդյունքում ծխողները հաստատել են, որ շուտ են հոգնում և նրանց մոտ ցածր է աշխատունակությունը, մինչդեռ չծխող երիտասարդները նման խնդիրներ չեն ունեցել: