տուն Լուրեր Ծաղկաձորում հայտնաբերվել է «ԱրմենՏել»-ի կոմերցիոն տնօրենի դիակը panorama.am

Ծաղկաձորում հայտնաբերվել է «ԱրմենՏել»-ի կոմերցիոն տնօրենի դիակը panorama.am

239
0

g_imageԱյսօր Ծաղկաձորի մարզաբազայի տարածքում գտնվող Թթու ջուր կոչվող տարածքում հայտնաբերվել է «ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն, 35-ամյա Արչիլ Մագրադձեի դիակը: «ԱրմենՏել» ընկերության լրատվական ծառայությունիցPanorama.am-ին ասացին, որ Մագրադձեն հավանաբար մահացել է դժբախտ պատահարի հետևանքով:

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) նախորդ տարվա հուլիսին էր հայտարարել Արչիլ Մագրադձեին «ԱրմենՏել»-ի շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրենի նոր պաշտոնում նշանակելու մասին:

Արչիլ Մագրադձեն բարձրագույն կրթություն էր ստացել միջազգային տնտեսագիտության և իրավունքի բնագավառում, ունի բազմամյա աշխատանքային փորձ հեռահաղորդակցության ոլորտում ինչպես նաև «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբում: Արչիլ Մագրադձեի կարիերան հեռահաղորդակցության ոլորտում սկսվել է 1999 թ-ից` Վրաստանում առաջին բջջային օպերատոր MegaCom Ltd-ում: Այնտեղ նա աշխատել է 9 տարի` հաճախորդների սպասարկման մենեջերից մինչև մարքեթինգի և վաճառքի տնօրեն:

2006թ-ին Արչիլ Մագրադձեն միացել է Mobitel վրացական ընկերության թիմին, որտեղ ունեցել է իր ակտիվ մասնակցությունը Beeline ապրանքանիշի մեկնարկման ժամանակ: 2007թ — ից մինչև 2008 թ-ը ղեկավարել է ընկերության մասնաճյուղը Բաթումի քաղաքում, իսկ 2008թ-ին նշանակվել է Վրաստանում Beeline ընկերության կոմերցիոն տնօրեն:

Մանրամասները panorama.am — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here