Խերսոնում ապստամբների կողմից դանակահարված ոստիկաններից մեկը մահացել է,- հաղորդում է Корреспондент.net-ը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մի քանի երիտասարդներ դանակի հարվածներ են հասցրել Խերսոնի ոստիկանության քրեական հետախուզության երեք աշխատակիցների։ Երիտասարդներին կալանավորել են։ Ոստիկանության տվյալներով հարձակվողները Խերսոնի բուհերից մեկի ուսանողներ են։
«Ինչպես պարզվեց, բոլոր բռնվածները բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից են։ Նրանց գործողությունները որակավորվել են, որպես՝ մտածված սպանության նպատակով հարձակում»,- հայտնում է ՆԳՆ-ն։
Այս հանցագործության համար նախատեսվում է 15 տարի կամ ցմահ ազատազրկում։