տուն Քաղաքական Միջազգային Խելախոսը կամ պլանշետը կարող են դառնալ անքնության պատճառ

Խելախոսը կամ պլանշետը կարող են դառնալ անքնության պատճառ

210
0

1353089

Շատ մարդիկ քնելուց առաջ չեն կարողանում իրենց զսպել, որ գոնե մեկ անգամ չստուգեն իրենց էլեկտրոնային փոստը, հաղորդագրություններ կարդան եւ այլն, ինչի հետեւանքով էլ, այն մարդիկ, ովքեր գադջեթներ են պահում իրենց մահճակալների մոտ, հաճախ են չեն կարողանում քնել։

«Եթե դուք արթնանում են գիշերվա կեսին եւ ստուգում եք ձեր հաղորդագրությունները կամ էլփոստը, ապա դուք ունենում եք անհանգստության զգացողություն եւ ձեր մարմինը լարվում է»,- պարզաբանում է Սան Ֆրանցիսկոյի կալիֆոռնիական համալսարանի դոկտոր Դեյվիդ Կլեմանը։

Բժշկի խոսքերով, հատկապես ննջարանում բջջային սարքերի առկայությունն է հանգեցնում քնի հետ կապված բողոքների աճին. «Կյանքի 3-րդ կամ 4-րդ տասնամյակում գտնվող մարկանց համար հեռախոսը ավելի ու ավելի տարածված ֆակտոր է դառնում անքնությանը նպաստելու համար»,- նշել է Կլեմանը։

Հարցումների համաձայն, ԱՄՆ-ում խելախոս ունեցողների 44 տոկոսը այն օգտագործում է որպես զարթուցիչ։ Երբ ձգվում են սարքին, որպեսզի նայեն ժամը, մարդիկ շեղվում են քնից՝ ստուգելով թվիթերկ կամ YouTube-ով որեւէ տեսանյութ։
Դրա համար բժիշկները շորհուրդ են տալիս գնել բովորական զարթուցիչ, իսկ իրենց հեռախոսները, պլանշետները կամ այլ սարքերը լիցքավորման դնեն հարեւան սենյակում։