Արդեն տեղեկացրել ենք, որ Խարկովից Ստամբուլ ուղևորվող ինքնաթիռի ուղևոր Արտյոմ Կոզլովը ուրբաթ օրը հայտարարել էր, որ ինքնաթիռում ռումբ կա և պահանջել էր մեկնել Սոչի, որտեղ այդ պահին տեղի էր ունենում Օլիմպիական խաղերի հանդիսավոր արարողությունը։
Խարկովի շրջանային խորհրդի պատգամավոր, ընդդիմադիր «Բատկովշինա» կուսակցության ներկայացուցիչ Իվան Վարչենկոն ասել է, որ Արտյոմի մոտ եղել է «Վիկտոր Յանուկովիչ՝ նախագահ 2010» ժապավեն, իսկ նման հայտարարության պատճառը՝ «Յանուկովիչին Պուտինից ազատելու ցանկությունն էր»։ «Մենք ծանոթ ենք անցած տարվա կեսերից։ Նա կոչ արեց ինձ ստեղծել կայք և զբաղվում էր դրանով անվճար հիմունքներով»,- ասել է պատգամավորը։
«Արտյոմ Կոզլովը Մայդանում եղել է մի քանի անգամ, կարծես էքսկուրսիայի գնար, սակայն մայդանցի չէր, որքան ես գիտեմ։ Նա «Բատկովշինա» կուսակցության անդամ չէ։ Սակայն, չի կարելի ասել, որ միանշանակ ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս», — ասել է Վերչենկոն։ Այս մասին հաղորդում է «Ուկրաինասկայա պրավդա»-ն։